Գ. Բեգլարյանը, Ս. Կարապետյանը, Գ. Խաչատրյանը եւ Լ. Յոլյանն այլեւս նախարարներ չեն - RadioVan.fm

Онлайн

Գ. Բեգլարյանը, Ս. Կարապետյանը, Գ. Խաչատրյանը եւ Լ. Յոլյանն այլեւս նախարարներ չեն

2016-09-20 22:45 , Политика, 1114

Գ. Բեգլարյանը, Ս. Կարապետյանը, Գ. Խաչատրյանը եւ Լ. Յոլյանն այլեւս նախարարներ չեն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ, նախարարներ, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության, Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի և կապի, Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարար: Հիշեցնենք՝ նախորդ կառավարության կազմում այդ պաշտոնները, համապատասխանաբար, զբաղեցնում էին Լեւոն Յոլյանը, Սերգո Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը:

Նախագահի այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Այդ պաշտոնները, նշենք, վերջիններս զբաղեցնում էին նաեւ նախորդ կառավարության կազմում:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Վարդան Արամյանը ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, որում նշանակվել է Ալեքսան Հարությունյանը, որը, իր հերթին, ազատվել է Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում և Չիլիում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հավելենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում առայժմ փոփոխված են միայն նախարարների անունները, նրանց կենսագրական տվյալները դեռ ներկայացված չեն:

Лента

Рекомендуем посмотреть