Պետական պարգեւ՝ «վստահության կորստի» պատճառով պաշտոնանկ արված Լուժկովին - RadioVan.fm

Онлайн

Պետական պարգեւ՝ «վստահության կորստի» պատճառով պաշտոնանկ արված Լուժկովին

2016-09-22 23:55 , Политика, 890

Պետական պարգեւ՝ «վստահության կորստի» պատճառով պաշտոնանկ արված Լուժկովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան 80-ամյակի առիթով պետական պարգեւի է արժանացրել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:

2010 թվականին, հիշեցնենք, շուրջ 18 տարի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Լուժկովը, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով պաշտոնանկ արվեց՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ: «Պատճառը քաղաքի ծայրահեղ անարդյունավետ կառավարումն է և Լուժկովի ու նրա շրջապատի թույլ տված կոռուպցիայի խիստ բարձր մակարդակը», — պարզաբանել էր Մեդվեւի աշխատակազմի ղեկավարը:

Лента

Рекомендуем посмотреть