Онлайн

Կանադական նրբերշիկներում շեղումների փաստը ՍԱՊԾ-ն հերքում է

2016-09-23 23:35 , Наука, HiTech, 10

Կանադական նրբերշիկներում շեղումների փաստը ՍԱՊԾ-ն հերքում է

«Բրազիլական «Կոմպանիա Մինուանո դե Ալիմենտոս» ընկերության արտադրության «Royal» և կանադական «Ֆարմս» ՍՊԸ-ի «MapleLodge» արտադրության նրբերշիկների խմբաքանակները սահմանային վերահսկողության ընթացքում ենթարկվել են լաբորատոր փորձաքննության՝ անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով (այդ թվում՝ ՄԱՖԱՄ), որի արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվել»՝ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարկած տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը(ՍԱՊԾ):

Նշենք, որ «Հետք»-ի՝ սեպտեմբերի 20-ի հրապարակման համաձայն՝ պարբերականի նախաձեռնությամբ փորձաքննության ենթարկված փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշներից՝ հավի և տավարի(դրանց թվում ներառված են նաեւ բրազիլական «Կոմպանիա Մինուանո դե Ալիմենտոս» ընկերության արտադրության «Royal» և կանադական «Ֆարմս» ՍՊԸ-ի «MapleLodge» արտադրության նրբերշիկները), և ոչ մեկը չի համապատասխանել սահմանված նորմերին։ Ըստ հրապարակման՝ դրանք պարունակել են աղիքային ցուպիկ և մանրէների անթույլատրելի քանակ, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Նշենք, որ երկու դեպքում էլ փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում: Ներկրված նրբերշիկների անվտանգության հնարավոր շեղումների պատճառն ըստ ՍԱՊԾ-ի՝ կարող են հանդիսանալ շուկայահանման գործընթացում պահեստավորման, տեղափոխման և իրացման ժամանակ պահման պայմանների կամ այլ խախտումները:

Ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն

Лента

Рекомендуем посмотреть