Ինչու են անվանափոխվում նախարարությունները - RadioVan.fm

Онлайн

Ինչու են անվանափոխվում նախարարությունները

2016-09-26 22:55 , Политика, 873

Ինչու են անվանափոխվում նախարարությունները

«Այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ կամ նոր մոտեցումների մեկնարկով»,-այսպես է այսօր ԱԺ-ում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը հիմնավորել կառավարությունում ակնկալվող կառուցվածքային փոփոխությունները: Նշենք, որ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ Առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է նաեւ լուծարել Քաղաքաշինության նախարարությունը։

Лента

Рекомендуем посмотреть