Ամիրյանը խոստանում է աշխատել բաց եւ թափանցիկ - RadioVan.fm

Онлайн

Ամիրյանը խոստանում է աշխատել բաց եւ թափանցիկ

2016-09-27 21:50 , Политика, 941

Ամիրյանը խոստանում է աշխատել բաց եւ թափանցիկ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր ՀՀ Մշակույթի նախարար նշանակված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին անդամ Արմեն Ամիրյանը խոստանում է նոր պաշտոնում աշխատել շատ բաց ու թափանցիկ: «Նախ, շնորհակալ եմ մեր հասարակությանը՝ վստահության համար: Այս պահին միայն կարող եմ ասել, որ առաջին հերթին աշխատելու եմ շատ բաց ու թափանցիկ: Նույնիսկ, եթե դուք՝ լրագրողներդ, ժամանակ չունենաք այցելելու իմ աշխատասենյակ՝ ներկա գտնվելու խորհրդակցություններին, ապա ես անպայման այդ խորհրդակցությունները տեսագրլեու եմ ու կայքում տեղադրեմ, որպեսզի դուք կարողանաք ինձ հասցնել հասարակության ձայնը: Մնացած ծրագրերի մասին առաջին իսկ հանդիպման ժամանակ անպայման կբարձրաձայնեմ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է նորանշանակ նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть