Онлайн

Նորանշանակ գյուղնախարարը հորդորում է ճանապարհ չփակել

2016-09-28 23:55 , Политика, 18

Նորանշանակ գյուղնախարարը հորդորում է ճանապարհ չփակել

«Ճանապարհ մի փակեք, դուք դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ո՛չ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, ո՛չ էլ խնդրելու եմ որեւիցե մեկին, որ ինչ-որ բան անի: Դա բիզնես է, գործարանը կգա, կասի ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնել այս վիճակում»,-այս մասին այսօր՝ Աղավնաձորում՝ մթերված խաղողի գումարը պահանջող գյուղացիների հետ հետ հանդիպմանը, ասել է ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը: Աղավնաձորցի խաղողագործները, հիշեցնենք, վերջին օրերին բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ փակելով Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը, արգելում երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ գնալ՝ պահանջելով «Վեդի Ալկո» ընկերությունից վճարել մթերված խաղողի դիմաց շուրջ 140 միլիոն դրամից ավելի գումարի պարտքը:

«Վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գնով դուրս գա շուկա, դրա համար իրեն պետք է գյուղմթերքն էժան լինի, գյուղմթերքն էժան լինելու համար դուք պետք է մեծ աշխատանք կատարեք, ձեւ գտնեք այնպիսի գյուղմթերք աճեցնելու, որ ինքնարժեքը ցածր լինի։ Միջազգային փորձագետները ձեզ խորհուրդներ կտան», — աղավնաձորցիների հետ հանդիպմանն ասել է գյուղնախարարը։

Лента

Рекомендуем посмотреть