Այսօր ՀՀ առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: Այդ մասին նախազգուշացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քաղաքացիներին կոչ է արվում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:
Նախարարությունից նաև փոխանցում են, որ վաղը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 17-ի գիշերը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա»: