Մասնակցի՛ր իրավական ակտերի նախագծերի մշակմանը - RadioVan.fm

Онлайн

Մասնակցի՛ր իրավական ակտերի նախագծերի մշակմանը

2017-06-15 19:12 , Право, 1981

Մասնակցի՛ր իրավական ակտերի նախագծերի մշակմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, պատրաստել է էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am–ի նպատակի ու հնարավորությունների մասին պատմող սոցիալական հոլովակ:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը թույլ է տալիս քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել պետության կողմից իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին՝ ապահովելով պետության, հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների համատեղ արդյունավետ համագործակցությունը:

Կայքը հնարավորություն է ընձեռում օգտատերերին ծանոթանալու տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին, ինչով էլ ապահովվում է հանրային քննարկման և հանրության մասնակցային գործընթացը պետության իրավաստեղծ գործունեությանը:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչներին ակտիվություն ցուցաբերել ու մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:

e-draft.am հարթակի վերաբերյալ սոցիալական հոլովակը՝ ստորև.

Лента

Рекомендуем посмотреть