Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

2016-10-06 23:55 , Политика, 833

Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի մեկնարկին օրակարգային 20-րդ հարցով որոշում ընդունեց Սուրիկ Խաչատրյանին իր դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորելով նիստերի դահլիճում ներկա Վահե Հակոբյանին՝ նշել է. «Ցանկանում ենք էֆեկտիվ կառավարում: Հույս ունենք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ»:

Лента

Рекомендуем посмотреть