Գագիկ Սուրենյանը հորդորում է չտխրել - RadioVan.fm

Онлайн

Գագիկ Սուրենյանը հորդորում է չտխրել

2017-06-16 20:16 , Общество, 1262

Գագիկ Սուրենյանը հորդորում է չտխրել

Այսօր կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-4 աստիճանով:

Ի դեպ՝ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը քաղաքացիներին հորդորում է «սառը եղանակի պատճառով չտխրել»: Ինչպես ֆեյբուքյան իր էջում տեղեկացնում է նա՝ «հունիսի 18-20-ին հանրապետության տարածք հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»,- տեղեկացնում է նա:

Лента

Рекомендуем посмотреть