Մեկ բջջային հեռախոս՝ արտգործնախարարությանը. հարցի քննարկումը բարկացրել է վարչապետին - RadioVan.fm

Онлайн

Մեկ բջջային հեռախոս՝ արտգործնախարարությանը. հարցի քննարկումը բարկացրել է վարչապետին

2016-10-13 18:55 , Политика, 847

Մեկ բջջային հեռախոս՝ արտգործնախարարությանը. հարցի քննարկումը բարկացրել է վարչապետին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է մեկ բջջային հեռախոս տրամադրել նախարարությանը` ԱԳ նախարարի առաջին տեղակալի նոր հաստիքով պայմանավորված:

«Ի՞նչ կարելի է անել, որ այս կարգի որոշումները հանվեն օրակարգից»՝ դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ես ասել էի, որ որոշումները պետք է ապակենտրոնացնել: Այս հարցն անգամ կոմիտեի մակարդակով չպիտի քննարկվի»՝ հարկ համարեց հիշեցնել գործադիրի ղեկավարը:

Лента

Рекомендуем посмотреть