Онлайн

ՌԴ-ում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանը հաջորդ շաբաթ կարտահանձնվի

2017-06-16 20:23 , Право, 469

ՌԴ-ում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանը հաջորդ շաբաթ կարտահանձնվի

Մինչև հունիսի վերջ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով իր պատիժն է կրում Ռուսաստանի Դաշնությունում, կվերադարձվի Հայաստան: Այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն ու ավելացնում. «Նախատեսվում է, որ Հրաչյա Հարությունյանի վերադարձը կլինի առաջիկա օրերին՝ նախնական տվյալներով՝ հաջորդ շաբաթ»։ Նշվում է, որ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին արտահանձնմանը, ամբողջությամբ կատարվել են: Ավելի վաղ Հարությունյանի հարազատները հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու՝ ավելի քան 153 միլիոն դրամի մասին է։

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Նա դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի 9 ամիս ժամկետով:

Лента

Рекомендуем посмотреть