Онлайн

Մինի ֆուտբոլի եւս 9 խաղադաշտ՝ մայրաքաղաքում

2016-10-14 13:30 , Спорт, 9

Մինի ֆուտբոլի եւս 9 խաղադաշտ՝ մայրաքաղաքում

Բակային տարածքներում ֆուտբոլ մարզաձեւով զբաղվելու հնարավորությունները մեծացնելու նկատառումով, ինչպես նաեւ բակային աշխույժ հանգիստն ապահովելու նպատակով՝ Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016թ. ծրագրով մայրաքաղաքում ընթացիկ տարում կառուցվել է մինի ֆուտբոլի եւս 9 խաղադաշտ:

Ինչպես փոխանցում են Երեւանի քաղաքապետարանից՝ այդ խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը, իսկ շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, առանձին դեպքերում` նաեւ փոքր տրիբունաների առկայությամբ:

Այսպիսով, 2010 թվականից մեկնարկած ծրագրի շնորհիվ, ներառյալ այս տարվա 9 խաղադաշտը, մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն կառուցվել է մինի ֆուտբոլի 126 մարզադաշտ:

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից.

Лента

Рекомендуем посмотреть