«Բաքուն Եվրամիության համար հուսալի գործընկեր է». Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Բաքուն Եվրամիության համար հուսալի գործընկեր է». Ալիև

2017-06-16 20:24 , Мир, 1506

«Բաքուն Եվրամիության համար հուսալի գործընկեր է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը իր երկրի համար «ռազմավարական նշանակություն ունի և նախատեսված է երկար տարիների համար»: Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունից՝ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպմանը Ալիևն ընդգծել է, որ իր երկիրը «Եվրամիության համար հուսալի գործընկեր է»: Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկում են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Եվրահանձնակատարի խոսքով՝ համաձայնագրի շուրջ բանակցությունները «կառուցողական ոգով են շարունակվում»:

Лента

Рекомендуем посмотреть