Իտալացիները ցանկանում են ՀՀ-ում ուղղաթիռներով ծառայություններ մատուցել - RadioVan.fm

Онлайн

Իտալացիները ցանկանում են ՀՀ-ում ուղղաթիռներով ծառայություններ մատուցել

2017-10-18 16:12 , Экономика, финансы, 1834

Իտալացիները ցանկանում են ՀՀ-ում ուղղաթիռներով ծառայություններ մատուցել

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ընդունել է իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են 1964 թվականին հիմնադրված Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ:

ՔԱԳՎ մամլո ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Ավետիսյանը ողջունելով գործընկերների հետաքրքվածությունը՝ շեշտել է Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:

ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը:

Лента

Рекомендуем посмотреть