Онлайн

59 ստեղծագործություն 33 ժամում. հայ ջութակահարը՝ գինեսի ռեկորդակիր

2017-10-18 17:55 , Культура, Шоу бизнес, 160

59 ստեղծագործություն 33 ժամում. հայ ջութակահարը՝ գինեսի ռեկորդակիր

33 ժամ, 2 րոպե և 41 վայրկյան. ժամը մեկ՝ 5-րոպեական դադարներով անընդմեջ նվագով հայազգի ջութակահար Նիկոլայ Մադոյանը համաշխաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ռեկորդը սահմանվել է փետրվարի 11-12-ը՝ Կամերային երաժշտության տանը, իսկ Գինեսի համաշխարհային գրասենյակը պաշտոնապես ճանաչել է այն հուլիսի 25-ին:

«Այս ռեկորդի անվանակարգն ինձ համար հրաշալի հնարավորություն ստեղծեց իմ տարբեր նպատակները, գաղափարները կյանքի կոչելու։ Ընտրել եմ 59 ստեղծագործություն, որոնց թվում են Կոմիտասի «Ծիրանի ծառը», «Քելեր ցոլեր»-ը, Էդվարդ Բաղդասրյանի «Նոկտյուրն»-ը։ Կանոնների համաձայն չորս ժամվա ընթացքում ես իրավունք չունեի կրկնել նույն ստեղծագործությունը։ 59 ստեղծագործությունից բաղկացած շրջափուլը կրկնվում էր մոտ 8 անգամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմել է ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Գինեսի գրասենյակից իրեն ուղարկված նամակում, նշվել է, որ մեծ բավականություն են ստացել իր կատարումներից:

«Սա ինձ համար շատ կարևոր էր, քանի որ ֆիզիկական լարվածության հետ կարողացել եմ գեղարվեստական տարրը պահապնել»,-ասել է ջութակահարը, միաժամանակ անկեղծանալով, որ ռեկորդի սահմանումը իրենից ֆիզիկական մեծ լարվածություն է պահանջել, ինչը հաղթահարելու ձև, այնուամենայնիվ, վիրտուոզը գտել է:

Գինեսի ռեկորդակիր ջութակահարն իր հաղթանակը նվիրել է ապրիլյան պետերազմի հերոսներին։

3672ad328e-20476041102129524377069698656027340954751040n

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973թ. Երևանում: Նա մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ 1988-ին Չայկովսկու անվան համամիութենական մրցույթի, իսկ 1991-ին՝ Գեորգ Կլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող:

Ելույթ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են` Կ.Մազուրը, Ր.Հիքոքսը, Կ.Աբբադոն, Ա.Կացը, Դ.Կիտաենկոն, Վ.Գերգիևը, Լ.Հագերը, Մ.Բամբերտը, Պ.Դուֆալլոն, Ն.Ալեքսեևն ու այլոք: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլն:

2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Лента

Рекомендуем посмотреть