Ֆիրդուսի տարածքում կկառուցվի Հարավային պողոտան - RadioVan.fm

Онлайн

Ֆիրդուսի տարածքում կկառուցվի Հարավային պողոտան

2017-06-16 20:25 , Общество, 1632

Ֆիրդուսի տարածքում կկառուցվի Հարավային պողոտան

Երևանի Ֆիրդուսի թաղամասի տարածքում շինարարական աշխատանքները տեսանելի կլինեն արդեն աշնանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տարածքը կազմում է մոտ 5 հա, որի 72 տոկոսն արդեն իրացված է: Նշված տարածքում՝ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է կառուցել ճառագայթող երեք փողոց, որոնք միավորվելու են ու ձևավորելու շրջանաձև հրապարակ։ «Երևանի հին նախագծերում այն անվանվել է Հարավային պողոտա»,-ասել է Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ կառուցապատման այս ծրագրի արժեքը կազմելու է մոտ 300 մլն դոլար։

Лента

Рекомендуем посмотреть