Լոնդոնյան հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի - RadioVan.fm

Онлайн

Լոնդոնյան հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

2017-06-16 20:29 , Мир, 1289

Լոնդոնյան հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

Հունիսի 14-ին Լոնդոնյան Grenfell Tower բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 30-ի:

Մեծ Բրիտանիայի Արտակարգ իրավիճակների ծառայությունները երրորդ օրն է՝ շարունակում են որոնողական աշխատանքները այրված շենքում: Ըստ իրավապահների, ցավոք, մեծ է ռիսկը, որ հնարավոր չի լինի պարզել բոլոր հայտնաբերված դիերի ինքնությունը:

Նշենք, որ բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 500 մարդ համարվում է անհետ կորած: Գրեթե 70 տուժած կա, որից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Բրիտանիայի Ոստիկանությունը հրդեհի փաստով հետաքննություն է սկսել:

Лента

Рекомендуем посмотреть