Արգելել պոլիէթիլենային ծածկերով բացօթյա սրճարանների գործունեությունը. քաղաքապետ - RadioVan.fm

Онлайн

Արգելել պոլիէթիլենային ծածկերով բացօթյա սրճարանների գործունեությունը. քաղաքապետ

2016-10-24 17:30 , Политика, 875

Արգելել պոլիէթիլենային ծածկերով բացօթյա սրճարանների գործունեությունը. քաղաքապետ

Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:

«Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետեւեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Лента

Рекомендуем посмотреть