Խցանումների հարցը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում - RadioVan.fm

Онлайн

Խցանումների հարցը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

2017-10-19 12:45 , Общество, 1129

Խցանումների հարցը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի մեկնակին անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում պարբերաբար առաջացող խցանումներին:

«Փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես՝ խնդիրներ են առաջանում ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,-ընդգծել է վարչապետը՝ հանձնարարելով Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները:

Վարչապետի հանձնարարականի շրջանակում հաշվի կառնվեն որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման , ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցերը և կառավարության աշխատակազմ առաջարկություններ կներկայացվեն:

Лента

Рекомендуем посмотреть