Քսենիա Սոբչակը մտադիր է առաջադրվել ՌԴ նախագահական ընտրություններում - RadioVan.fm

Онлайн

Քսենիա Սոբչակը մտադիր է առաջադրվել ՌԴ նախագահական ընտրություններում

2017-10-19 13:10 , Мир, 1187

Քսենիա Սոբչակը մտադիր է առաջադրվել ՌԴ նախագահական ընտրություններում

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի, ակտիվիս Քսենյա Սոբչակը մտադիր է մասնակցել 2018 թվականի գարնանը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է Ինստագրամ սոցիալական ցանցում տեղադրած վիդեոհաղորդագրությամբ:

«Ես 36 տարեկան եմ: Ինչպես ՌԴ մյուս քաղաքացիները՝ իրավունք ունեմ մասնակցելու ընտրություններին: Ես որոշել եմ օգտվել այդ իրավունքից»,-ասել է Սոբչակը տեսաուղերձում՝ նշելով, որ իր թեկնածությունը բողոք է, այն փոխարինելու է 2006 թվականից ի վեր քվեաթերթիկից բացակայող «Բոլորին դեմ եմ» տողին:

«Ժամանակին, երբ հնարավորություն կար քվեարկել «բոլորին դեմ», երաշխիք կար, որ ձայնդ չի գնա ուրիշի օգտին: Բայց այս տողը քվերաթերթիկից հանվեց, և այսպիսով շատ ավելի հեշտացավ ձայները գողանալ, ինչի հետևանքով իշխանությունները երկար տարիներով մնում են իրենց տեղում»,-հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետի դուստր Սոբչակը:

Лента

Рекомендуем посмотреть