Բուժաշխատողների գործունեության խոչընդոտումը կքրեականցվի - RadioVan.fm

Онлайн

Բուժաշխատողների գործունեության խոչընդոտումը կքրեականցվի

2017-10-19 20:11 , Право, 1676

Բուժաշխատողների գործունեության խոչընդոտումը կքրեականցվի

Կառավարությունն այսօր հաստատել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի քրեական օրենսգիրքը լրացվել է նոր՝ բուժաշխատողների նկատմամբ բռնությունները քրեականացնող հոդվածով:

ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացրած նախագծի նախնական տարբերակում առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ` տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ նրա նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնության գործադրման սպառնալիքի համար նախատեսել պատիժ` ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով:

«Նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը»,-օրենքի նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացնելիս ընդգծել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը:

Лента

Рекомендуем посмотреть