Հայաստանում վտանգված կենդանիների վերահսկումը կիրականացվի անօդաչուներով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում վտանգված կենդանիների վերահսկումը կիրականացվի անօդաչուներով

2017-10-20 16:43 , Общество, 1344

Հայաստանում վտանգված կենդանիների վերահսկումը կիրականացվի անօդաչուներով

Կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և կարմիր գրքում գրանցված այլ վտանգված կենդանիների պահպանությունն ու վերահսկումն այսուհետ կիրականացվի նաև դրոններով (անօդաչու թռչող սարքերով):

Այդ, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցներ՝ հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, համակարգիչներ, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան):

«ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանությունը ոչ միայն օրենքով սահմանված պարտականություն է, այլև արժանապատվության և պատվի հարց»,-ասել է Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը՝ նախօրեին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմանը:

Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարությունից՝ WWF-Հայաստանը նաև դասընթացներ և վարժանքներ է կազմակերպելու՝ Տեսչական մարմնի աշխատակիցների կարողությունները և հմտությունները զարգացնելու նպատակով:

«ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավորվել է Կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի ապրելավայրեր պարբերաբար շրջայցեր իրականացնելու ընթացքում արձանագրված խախտումների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրել WWF-Հայաստանին»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть