Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատկան մարմիններին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:
«Ամռան շոգ օրերին մեր համաքաղաքացիները և հատկապես երեխաներն ու պատանիներն ակտիվորեն օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը բազմիցս է նշվել, որ կարող է վտանգել նրանց առողջությունը: Ըստ այդմ, պարբերաբար իրազեկեք և բացատրական աշխատանքներ տարեք հատկապես ծնողների շրջանում, որ թույլ չտան երեխաներին լողալ արհեստական լողավազաններում»,-քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխացմամբ՝ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: