2017թ. անհատական կենսաթոշակ կստանան 2 նախկին նախագահներ եւ 95 նախկին պատգամավորներ - RadioVan.fm

Онлайн

2017թ. անհատական կենսաթոշակ կստանան 2 նախկին նախագահներ եւ 95 նախկին պատգամավորներ

2016-11-02 21:45 , Политика, 989

2017թ. անհատական կենսաթոշակ կստանան 2 նախկին նախագահներ եւ 95 նախկին պատգամավորներ

2017 թվականին անհատական կենսաթոշակ կստանան Հայաստանի 2 նախկին նախագահներն ու 95 նախկին պատգամավորներ: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Բացի այդ, կենսաթոշակ կստանան 63 նախկին դատավորներ, Սահմանադրական դատարանի 4 նախկին անդամներ, 401 նախկին դատախազներ, 18 այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Անհատական կենսաթոշակի բազան 14 հազար դրամն է, որին մասնագիտական ստաժի յուրաքանչյուր տարվա համար ավելանում է 5 հազարական դրամ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտին ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունների համաձայն, Հայաստանի նախկին նախագահների անհատական կենսաթոշակը կազմում է գործող աշխատավարձի 70%-ը (բացառությամբ տապալված նախագահների):

Այսպիսով, երկու նախկին նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակները կկազմեն 924 հազար դրամ (շուրջ 1930 դոլար):

2017 թվականին անհատական կենսաթոշակ կստանա 623 անձ՝ 2016 թվականի 625-ի փոխարեն: Նրանց կենսաթոշակի միջին չափը կկազմի 352.100 դրամ (շուրջ 740 դոլար)՝ 2016 թվականի 363.200-ի փոխարեն:

Лента

Рекомендуем посмотреть