Онлайн

Արաբկիրում և Կենտրոնում 1 օր ջուր չի լինի

2017-06-19 17:27 , Общество, 562

Արաբկիրում և Կենտրոնում 1 օր ջուր չի լինի

Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Սբ. Աբգար թագավորի փողոցների, Այգեձոր փողոցի և նրբանցքների Ա. Խաչատրյան փող. 1-ից-8, Օրբելի փող. 1-ից-14 համարների, Փափազյան փող. 2-րդ, Կիևյան փող. 1-ին նրբանցքների, Հ. Էմինի փող. 1-ին փակուղու, Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ),

2. Կենտրոն վարչական շրջանի՝ Կոնդ, Ձորագյուղ թաղամասերի, Վերին Անտառային, Անտառային, Սարմենի, Սիմեոն Երևանցի, Ռուսթավելի, Սբ. Հովհաննեսի, Ֆրիկի, Ձորափի փողոցների, Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Լեոյի փող. զույգ համարների, Սարյան փող. 22, 24, 26 շենքերի` իրենց կոտորակներով, Պռոշյան փող. 1-ին նրբանցքի, «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի:

Այդ մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ պատճառված անհանգստության համար հայցելով սպառողների ներողամտությունը:

Рекомендуем посмотреть