Онлайн

«Խախտմանը կարելի էր տարբեր գնահատական տալ». Լևոն Ջուլֆալակյանը՝ Արթուր Ալեքսանյանին որակազրկելու մասին

2017-06-19 17:41 , Спорт, 349

«Խախտմանը կարելի էր տարբեր գնահատական տալ». Լևոն Ջուլֆալակյանը՝ Արթուր Ալեքսանյանին որակազրկելու մասին

Թբիլիսիում կայացած հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպի հարցով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ նեկայացնելով միջադեպի բոլոր մանրամասները:

Նշենք՝ եզրափակիչ գոտեմարտում կողմնակալ մրցավարության պատճառով երկրապագուների միջև ծավալված միջադեպի հետևանքով հայ օլիմպիական չեմպիոնը գոտեմարտը ավարտին չէր հասցրել: Որոշում էր կայացվել տվյալ մրցաշարում որակազրկել նրան:

Մանրամասները՝ Լիանա Մարգարյանի ռեպորտաժում.

Рекомендуем посмотреть