Онлайн

Վահան Մարտիրոսյանի և Վահե Ավետյանի հետ Բաքու է մեկնել նաև լրագրող Սյուզան Ջաղինյանը

2016-11-08 16:55 , Политика, 14

Վահան Մարտիրոսյանի և Վահե Ավետյանի հետ Բաքու է մեկնել նաև լրագրող Սյուզան Ջաղինյանը

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լրագրող Սյուզան Ջաղինյանը ժամանել է Բաքու: Ակնկալվում է, որ նա կմասնակցի Բաքվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» թեմայով անցկացվող համաժողովին, որին մասնակցում են նաև Բաքու մեկնած Վահան Մարտիրոսյանն ու Վահե Ավետյանը: Ավելի վաղ լրագրողը Haqqin.az-ին հայտնել էր, որ ցանկանում է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, որտեղ, նրա խոսքով, ոտնահարվում են իր իրավունքները: Ջաղինյանը պատմել է կոռումպվացված հայ պաշտոնյաների և իշխանությունների ներկայացուցիչների հանցագործությունների մասին: Համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Վահե Ավետյանը: Նա հույս է հայտնել, որ «երկու երկրների ժողովուրդները կհաշտվեն և այսօրվա երիտասարդությունը կմոռանա թշնամական հարաբերությունների մասին»: Մինչ համաժողովը Վահե Ավետյանն ու Վահան Մարտիրոսյանն այցելել է «Խոջալուի» հուշահամալիր և ծաղիկներ դրել:

Лента

Рекомендуем посмотреть