Դեղատան աշխատակիցը ենթարկվել է ավազակային հարձակման - RadioVan.fm

Онлайн

Դեղատան աշխատակիցը ենթարկվել է ավազակային հարձակման

2017-06-19 18:13 , Общество, 1354

Դեղատան աշխատակիցը ենթարկվել է ավազակային հարձակման

2017թ. հունիսի 18-ին ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:

Դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть