Սպորտի նախարարը ֆիզկուլտուրայի դասաժամեր կանցկացնի - RadioVan.fm

Онлайн

Սպորտի նախարարը ֆիզկուլտուրայի դասաժամեր կանցկացնի

2016-11-08 16:25 , Спорт, 1534

Սպորտի նախարարը ֆիզկուլտուրայի դասաժամեր կանցկացնի

Ֆիզկուլտուրա առարկայի կարևորության, դրա դասավանդման վերահսկողության, դասերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, նախարարի տեղակալները և անձամբ նախարարը ֆիզկուլտուրայի դասեր կանցկացնեն հանրապետության հանրակրթական դպրոցներում: Այդ մասին հայտնում են նախարարությունից՝ տեղեկացնելով, որ արդեն տեղի է ունեցել առաջին դասը՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի № 7 ավագ դպրոցում: 10-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի դասը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Վահրադյանը: Նա ֆիզկուլտուրայի դասաժամ է անցկացրել նաև Արթիկի № 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիների հետ:

Դասաժամի ընթացքում աշակերտները ծանոթացրել են նաև բասկետբոլի խաղային հմտություններին: Դասերից հետո Լ. Վահրադյանը դպրոցներին նվիրել է բասկետբոլի գնդակներ:

Лента

Рекомендуем посмотреть