Քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանի որոշումը դժվար է լինելու. Վ. Օսկանյան - RadioVan.fm

Онлайн

Քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանի որոշումը դժվար է լինելու. Վ. Օսկանյան

2016-11-10 22:55 , Политика, 853

Քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանի որոշումը դժվար է լինելու. Վ. Օսկանյան

Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն նրա անձնական որոշումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ դա դժվար որոշում է լինելու:

«Կարծում եմ` եթե մի բան է որոշվում, ուրեմն իր ուղին գծել, նախանշել է»,- ասաց Վարդան Օսկանյանը։

Հիշեցնենք, որ Վարդան օսկանյանն այսօր հրավիրված իր ասուլիսում անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլի մասին իր գնահատականներին, առաջիկա ԱԺ ընտրություններին, կուսակցությունների և «Համախմբման» անելիքներին ու ծրագրերին:

Մասնավորապես, նա ասել էր, որ «Համախմբում» կուսակցությունն անելու է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի քաղաքական, քաղաքացիական շրջանակների ներգրավմամբ առավելագույնս համախմբված հանդես գան 2017-ի ԱԺ ընտրություններին, բայց եթե ստացվեց այնպես, որ «Համախմբումն» ընտրություններին մասնակցեց միայնակ, ապա այդ դեպքում ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը:

Лента

Рекомендуем посмотреть