Онлайн

Թրամփը պատրաստակամ է գաղտնազերծել Քենեդիի սպանությանն առնչվող փաստաթղթերը

2017-10-23 14:19 , Мир, 129

Թրամփը պատրաստակամ է գաղտնազերծել Քենեդիի սպանությանն առնչվող փաստաթղթերը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գաղտնազերծել Ամերիկայի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության փաստաթղթերը, որոնք երկար ժամանակ արգելափակված էին: Այս մասին Թրամփը հայտնել է թվիթերյան գրառմամբ:

Փաստաթղթերը, նշենք, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի ընդունած օրենքի համաձայն՝ արգելափակված են 25 տարի շարունակ:

Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին. դիպուկահարի կողմից անսպասելիորեն արձակված երկու փամփուշտ մխրճվել է նախագահի պարանոցի և գլխի մեջ այն պահին, երբ նա իր կնոջ՝ Ժակլինի հետ, բաց լիմուզինով հանդիսավոր կերպով ընթանալիս է եղել Դալլասի կենտրոնով:

46-ամյա Քենեդիի սպանությունը համարվում է 20-րդ դարի քաղաքական ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը: Սպանության պահից ի վեր դավադրության անթիվ-անհամար վարկածներ են առաջ քաշվել՝ ձևավորելով հակասական կարծիքներ: Թե այդ օրն իրականում ի՞նչ է կատարվել՝ մինչև օրս էլ հանելուկ է մնում:

Лента

Рекомендуем посмотреть