Онлайн

Վերջին 3 ամիսներին մայրաքաղաքում կուտակվել է 335 տոննա աղբ

2017-10-23 17:39 , Общество, 101

Վերջին 3 ամիսներին մայրաքաղաքում կուտակվել է 335 տոննա աղբ

Հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքից աղբավայր է տեղափոխվել 335 տոննա աղբ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ վարչական շրջաններում կատարված մեծածավալ սանմաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամները, ուսանողները և բնակիչները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 16 400 մարդ: Մասնակիցներն ապահովված են եղել սանմաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 85 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 335 տոննա աղբ:

Հիշեցնենք՝ նախորդ համապետական շաբաթօրյակը հուլիսի 29-ին էր։

Лента

Рекомендуем посмотреть