Երևանաբնակ 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն զավակներին - RadioVan.fm

Онлайн

Երևանաբնակ 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն զավակներին

2017-10-23 17:47 , Общество, 1209

Երևանաբնակ 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն զավակներին

Հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին: Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել ավելի քան 1600 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:

Զեկուցվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրով այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:

Лента

Рекомендуем посмотреть