Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն օրեր անց՝ իրականություն - RadioVan.fm

Онлайн

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն օրեր անց՝ իրականություն

2017-10-23 18:18 , Мир, 1507

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն օրեր անց՝ իրականություն

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 30-ին կմեկնի Բաքու: APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետն այդ օրը Բաքվում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հանդիսավոր բացմանը:

Ակնկալվում է, որ պաշտոնական արարողությանը ներկա է լինելու նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը:

Բաքու-Թբիլիսի-Կարս 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ տասը տարի առաջ՝ 2007 թվականին: Հայաստանը շրջանցող երկաթգծի Ֆինանսավորումը հավասարապես կիսել են Ադրբեջանը՝ Վրաստանին վարկի տրամադրման միջոցով, եւ Թուրքիան:

Հայաստանը դեմ էր արտահայտվել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմանը՝ առաջարկելով դրա փոխարեն օգտագործել գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը։ Պատկան մարմինները հայտարարել էին, որ երկաթգծի կառուցումը ի սկզբանե ՀՀ-ն մեկուսացնելու քաղաքականության տարրեր է պարունակել: Փոխարենը Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթգծի վերագործարկման, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть