Արտակարգ պատահար՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում. կա երկու զոհ - RadioVan.fm

Онлайн

Արտակարգ պատահար՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում. կա երկու զոհ

2017-10-24 14:17 , Общество, 1250

Արտակարգ պատահար՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում. կա երկու զոհ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում արտակարգ պատահար է տեղի ունեցել. Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա` սպանելով վերջինիս, այնուհետև ինքնասպան եղել:

«Հայաստանի Հանրապետության Ալագյազի պոլիգոնում հոկտեմբերի 23-ին անցկացված պարապմունքներից հետո, զենքը հանձնելիս, պայմանագրային զինծառայողը անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ պատահաբար կրակոց է արձակել ավտոմատից, մահացու վիրավորելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի: Վախենալով իր կատարածից, ինչպես նաև ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից, կրակոց արձակած զինծառայողը ինքնասպանություն է գործել»,–ասված է հաղորդագրությունում:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողով:

Лента

Рекомендуем посмотреть