Փորձել են ՀՀ ներկրել ադրբեջանական ծագմամբ սննդային աղ - RadioVan.fm

Онлайн

Փորձել են ՀՀ ներկրել ադրբեջանական ծագմամբ սննդային աղ

2017-06-20 14:21 , Экономика, финансы, 2325

Փորձել են ՀՀ ներկրել ադրբեջանական ծագմամբ սննդային աղ

Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ: «Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն»,-ասված է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть