Онлайн

Սահմանին հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել

2017-10-25 11:47 , Общество, 140

Սահմանին հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել

Հոկտեմբերի 24-ին՝ կեսօրից հետո, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:

Միաժամանակ հաղորդվում է, որ երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:

Հիշեցնենք, երկու օր առաջ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ:

Лента

Рекомендуем посмотреть