Վարորդական վկայականների տրամադրումն այս պահին անհնար է - RadioVan.fm

Онлайн

Վարորդական վկայականների տրամադրումն այս պահին անհնար է

2017-06-20 14:28 , Общество, 1523

Վարորդական վկայականների տրամադրումն այս պահին անհնար է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով 2017 թ. հունիսի 20-ի ժամը 11-ից չի գործում, ինչի հետևանքով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները այս պահին չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։

ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հավաստիացնելով, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար։


Լուսանկարը՝ iravaban.net-ի

Лента

Рекомендуем посмотреть