Մոսկվայի հայկական թանգարանի տնօրենը՝ Լևոն Հայապետյանին փրկելու հարցում հայերի անմիասնական կեցվածքի մասին - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայի հայկական թանգարանի տնօրենը՝ Լևոն Հայապետյանին փրկելու հարցում հայերի անմիասնական կեցվածքի մասին

2017-10-25 16:57 , Общество, 1201

Մոսկվայի հայկական թանգարանի տնօրենը՝ Լևոն Հայապետյանին փրկելու հարցում հայերի անմիասնական կեցվածքի մասին

«Լևոն Հայրապետյանի մահով կորցրած հնարավորությունների և հույսի մի դարաշրջան ավարտվեց»,-այս մասին Հայրապետյանին փրկելու հարցում հայերի անմիասնական կեցվածքի մասին հրապարակված տեսանյութում ասում է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ Լևոն Հայրապետյանը ունակ էր ճշմարտությունը ճակատին ասելու: «Սա այն արժեքն է, որը չեն կրում շատ-շատերը, մանավանդ նրանք, ովքեր, այսօր արդեն հստակ է, ոչի՛նչ չարեցին Հայրապետյանի փրկության համար, թեև ունեին այդ հնարավորությունը»,-նկատում է գործարարը:

Մոսկվայի հայկական թանգարանի տնօրենի դիտարկումները՝ տեսանյութում.

Հիշեցնենք, արցախահայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը մահացավ այս տարվա հոկտեմբերի 18-ին՝ Մոսկվայի բանտում: 68-ամյա գործարարը նախորդ տարվա ապրիլին ռուսաստանյան դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ «Բաշնեֆթի» գործի շրջանակում մեղադրվելով ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում), մեքենայություն հոդվածներով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը բազմիցս հայտարարել էր Հայրապետյանի առողջական վատ վիճակի ու հիվանդության խորացման մասին՝ բարձրաձայնելով, որ սրտի կաթվածով, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ մարդը չի՛ կարող բանտում պահվել:

Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը գործարարին ազատ արձակելու կոչ-հայտարարություն էին տարածել նաև Արցախի խորհրդարանականները՝ ՌԴ իրավապահ մարմիններին հորդորելով մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան:

Մեծանուն բարերարը, սակայն, իր կյանքի վերջին օրերն անցկացրեց անազատության մեջ: Վերջին ցանկության համաձայն՝ նրա աճյունն ամփոփվեց Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ ծնողների շիրմի հարևանությամբ։

Лента

Рекомендуем посмотреть