««Քեզ համար, Հայաստան»-ը լավն է, բայց ո՛չ որպես օրհներգ». երգահան - RadioVan.fm

Онлайн

««Քեզ համար, Հայաստան»-ը լավն է, բայց ո՛չ որպես օրհներգ». երգահան

2017-06-20 17:29 , Общество, 1189

««Քեզ համար, Հայաստան»-ը լավն է, բայց ո՛չ որպես օրհներգ». երգահան

Մշակույթի գործիչների շրջանակում այս օրերին չեն դադարում Հայաստանի Հանրապետության ներկայիս օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու վերաբերյալ քննարկումները:

Հիշեցնենք՝ օրհներեգը հենց այդ երգով փոխարինելու ցանկությունն օրերս հայտնել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Օրհներգը փոխել հարկավոր է, սակայն ո՛չ այդ երգով»,-այսօր թեմայի շուրջ հերթական քննարկմանն ասել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը: Ինչպես հիմնավորել է նա՝ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգն ի սկզբանե գրվել է Հայաստանում 88-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով, հետևաբար, աննպատակահարմար է այն օրհներգ դարձնել:

Քննարկման մանրամասները՝ Լիանա Մարգարյանի ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть