Արջերի ազատավանդակների չափսերը չեն համապատասխանում սահմանված պայմաններին. նախարարությունն արձագանքում է - RadioVan.fm

Онлайн

Արջերի ազատավանդակների չափսերը չեն համապատասխանում սահմանված պայմաններին. նախարարությունն արձագանքում է

2017-10-26 18:42 , Общество, 1180

Արջերի ազատավանդակների չափսերը չեն համապատասխանում սահմանված պայմաններին. նախարարությունն արձագանքում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերին: Մասնավորապես, նշենք, այդ մասին հրապարակում էր տարածել Daily Mail-ը՝ գրելով, որ Հայաստանում տասնյակ արջեր ապրում են ռեստորաններում՝ սարսափելի պայմաններում:

Տարածված տեղեկատվության ստուգման նպատակով նախօրեին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները շրջայցեր են կատարել:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափսերը չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։

Հաղորդվում է, որ ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։

Շրջայց է կատարվել նաև Երևանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածք: Այդտեղ պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափսերը համապատասխանել են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, տնօրինությունը վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթերն առկա են, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել են ավելի քան 10 տարի, խնդրել է տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների պահանջներին ի պատասխան` կազմակերպությունները պարտավորվել են սեղմ ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։

Лента

Рекомендуем посмотреть