Ի գիտություն վարորդների - RadioVan.fm

Онлайн

Ի գիտություն վարորդների

2017-06-20 17:44 , Общество, 1341

Ի գիտություն վարորդների

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 24-ից Երևան քաղաքի Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Խաչատուր Աբովյանի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Лента

Рекомендуем посмотреть