Անչափահաս աղջիկը Երեւան է եկել ժամադրության, բայց սեռական բռնության է ենթարկվել - RadioVan.fm

Онлайн

Անչափահաս աղջիկը Երեւան է եկել ժամադրության, բայց սեռական բռնության է ենթարկվել

2016-11-28 16:55 , Право, 1290

Անչափահաս աղջիկը Երեւան է եկել ժամադրության, բայց սեռական բռնության է ենթարկվել

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում երիտասարդը բռնաբարել է Երեւանին մերձակա մարզերից մեկի անչափահաս բնակչուհու: Աղջիկը երիտասարդի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով եւ, գալով Երեւան, երիտասարդի հետ ժամադրության է շտապել «Հաղթանակի» այգում, որտեղ էլ տղան նրան բռնաբարել է:

Նշենք, որ անչափահաս աղջիկը Երեւան գալու եւ ժամադրության մասին գյուղում բնակվող հարազատներին ոչինչ չի պատմել, հարազատներն էլ ոչինչ չիմանալով, նրա անհետացման մասին ահազանգել են ոստիկանություն եւ նրան ոստիկանությունը որպես անհետ կորած որոնել է:

Лента

Рекомендуем посмотреть