Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի է անցել. լռության րոպե ԱԺ-ում - RadioVan.fm

Онлайн

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի է անցել. լռության րոպե ԱԺ-ում

2017-10-27 13:04 , Общество, 903

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի է անցել. լռության րոպե ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 18 տարի առաջ այս օրը ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ ՀՀ Ազգային ժողովում ընթանում էր հերթական նիստը, կառավարության ներկայացուցիչները պատասխանում էին պատգամավորների հարցերին, նիստերի դահլիճում զինված հարձակում տեղի ունեցավ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

Ոճրագործությունից 4 տարի անց՝ 2003 թվականին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 2-ի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարտվեց Նաիրի Հունանյանը և նրա հանցախմբի 5 անդամները, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

2009 թվականին ՀՀ Ազգային ժողովի այգում տեղադրված Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» քանդակը հավերժացումն է 1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հիշատակի:

Лента

Рекомендуем посмотреть