Онлайн

Ի՞նչ որակներ պետք է ունենա քաղաքական գործիչը՝ ըստ Սերժ Սարգսյանի

2017-10-27 17:00 , Общество, 127

Ի՞նչ որակներ պետք է ունենա քաղաքական գործիչը՝ ըստ Սերժ Սարգսյանի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ՝ հանդես գալով դասախոսությամբ:

Նախագահը խոսել է քաղաքական կուսակցությունների կողմից հիմնվող դպրոցների մասին՝ դրանք համարելով սկսնակ, ապագա քաղաքական գործիչների կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների դարբնոց: «Քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ»,-ընդգծել է նա:

Անցնելով հարց ու պատասխանի ձևաչափին՝ Սերժ Սարգսյանը լսարանին խնդրել է առաջին հերթին կարծիքներ հայտնել, թե առհասարակ ի՞նչ որակներ են անհրաժեշտ քաղաքական գործչին: Նախագայի մամլո ծառայությունից հայտնում են, որ հնչած բազմաթիվ տեսակետների հետ նախագահը հիմնականում համաձայն է եղել, նա հավելել է ևս երեք հատկանիշ, որ, իր կարծիքով, պետք է ունենա քաղաքական գործիչը.

«Նախ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձևավորել: Որևէ մեկը միայնակ չի կարող հաջողության հասնել: Միգուցե, բիզնեսում շատ, թե քիչ կարող է, թեև այստեղ էլ է շատ կարևոր թիմը, միգուցե, անձնական կյանքում, բայց քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն: Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ շեշտել և այստեղ ասվեց այդ մասին, բայց ոչ շատ հստակ՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա շատ հավասարակշռված լինել և հանդուրժողական: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ հատկապես մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Եվ ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, որքան էլ դժվար լինի, նա չի կարող հասնել հաջողությունների:

Հաջորդ հատկանիշը, իմ կարծիքով, քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պիտի ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն: Ընդհանրապես կյանքում՝ լինի դա զինվորական գործ, բիզնես, լինի, միգուցե, ապագա ընտանիք կազմելու խնդիր, պետք է, իրոք, կարողանալ գնահատել իրավիճակը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть