Ում չի հասնում փող, չենք տալու. վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Ում չի հասնում փող, չենք տալու. վարչապետ

2016-11-29 20:55 , Политика, 831

Ում չի հասնում փող, չենք տալու. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ խնդիր ունեն հաշմանդամության կենսաթոշակների մասով, ինչի համար նախատեսել են և վարչապետի հանձնարարության համաձայն հունվարին կներկայացնեն պիլոտահաշվառման նոր մոդել. «Մենք արդեն ունենք ձևավորված առաջարկ, որ ոչ թե քաղաքացիներին ավտոմատ դարձնենք թոշակառու, այլ հատկապես խոսքը վերաբերում է երրորդ խմբի թոշակառուներին: Այն ծառայությունները, որի կարիքն իրենք ունեն, պետք է գնահատենք և ապահովենք այդ ծառայությունների ստացումը: Եթե նրանք ծառայությունները ստացան, ապա չեն ձգտելու դառնալ հաշմանդամ»,- ասել է Ասատրյանը:

Արձագանքելով՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է. «Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»:

Հաշվետվություններով հանդես են եկել նաև ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահապանության, ՀՀ սփյուռքի նախարարությունների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարներն ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը:

Лента

Рекомендуем посмотреть