«Միկրոավտոբուսներում փնթի ու կիսախարխուլ սրահներն անթուլյատրելի են, դրանք դուրս կբերվեն երթուղուց». քաղաքապետ - RadioVan.fm

Онлайн

«Միկրոավտոբուսներում փնթի ու կիսախարխուլ սրահներն անթուլյատրելի են, դրանք դուրս կբերվեն երթուղուց». քաղաքապետ

2016-12-06 16:30 , Политика, 892

«Միկրոավտոբուսներում փնթի ու կիսախարխուլ սրահներն անթուլյատրելի են, դրանք դուրս կբերվեն երթուղուց». քաղաքապետ

«Բոլորիս է հայտնի, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ներկա վիճակը հեռու է բավարար լինելուց, բայց կան տարրական պահանջներ, որոնց պահպանումը պարտավոր են ապահովել շահագործող ընկերությունները: Անընդունելի է, երբ 21-րդ դարում քաղաքացիներին սպասարկող փոխադրամիջոցում նստարանների փոխարեն տեսնում ես, ժողովրդի լեզվով ասած, իշաոտնուկներ: Էլ չեմ խոսում փնթի ու կիսախարխուլ սրահների մասին»,-այդ մասին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նման կերպով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի համարելով: Քաղաքապետը պատասխանատուներին հորդորելով հստակ նախազգուշացնել շահագործողներին, որ կրկնվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կլուծվեն նրանց հետ պայմանագրերը:

«Ավտոբուս» ՓԲԸ-ի կազմում մենք ունենք որոշակի մեքենաքանակ, որը կլրացնի այն բացը, որը կառաջանա միկրոավտոբուսները երթուղուց դուրս բերելու պարագայում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել «Երևանտրանս» ընկերությանը խստացնել հսկողությունը երթուղի դուրսբերվող տրանսպորտային միջոցների սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ:

Лента

Рекомендуем посмотреть