Онлайн

Հայտնաբերվել են 17 անվանում ժամկետանց դեղեր

2016-12-07 16:35 , Медицина, здоровье, 10

Հայտնաբերվել են 17 անվանում ժամկետանց դեղեր

Այս օրերին ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով ուսումնասիրություն է իրականացնում դեղերի շուկայում:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ վերջին երեք օրվա ընթացքում իրականացրած զննությունների արդյունքում աշխատանքային խմբերը դեղատնային կրպակներում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցված, օրինական ներմուծված լինելու և շրջանառվելու տեսանկյունից կասկած հարուցող 100 անվանում դեղեր: Հայտնաբերվել են նաեւ 17 անվանում ժամկետանց դեղեր:

Գրանցման տեսանկյունից կասկած հարուցող դեղերն ուղարկվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»՝ փորձագիտական եզրակացություն ստանալու և վարչարարությամբ նախատեսված հետագա քայլերը նախանշելու նպատակով:

Նշենք, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու և դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու հանձնարարականը տրվել էր ՀՀ վարչապետի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть