Տեր-Պետրոսյանը ԱԺ ընտրություններում կգլխավորի ՀԱԿ ցուցակը - RadioVan.fm

Онлайн

Տեր-Պետրոսյանը ԱԺ ընտրություններում կգլխավորի ՀԱԿ ցուցակը

2016-12-09 16:20 , Политика, 858

Տեր-Պետրոսյանը ԱԺ ընտրություններում կգլխավորի ՀԱԿ ցուցակը

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցուցակը կգլխավորի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք՝ 2013թվականի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց՝ պատճառաբանությամբ, որ իր տարիքը խոչընդոտում է առաջադրվելուն։ Այդ փաստի առնչությամբ լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք այս դեպքում այն խանգարող հանգամանք չի լինի՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Այն ժամանակ նախագահ դառնալու մասին էր խոսքը, բայց հիմա այլ հարց է, խոչընդոտ չեմ տեսնում»:

Лента

Рекомендуем посмотреть